info@patmamol.yota.am

Նպատակ: Պատմամոլ խաղը նպատակ ունի դարձնել հայոց պատմության ուսուցումը
հետաքրքիր և հասանելի՝ ինտերակտիվ խաղի ﬕջոցով՝ առաջնորդելով խաղացողներին
Հայաստանի 15 նահանգների և մայրաքաղաքների հարուստ ժառանգության ﬕջով:
Համառոտ նկարագրություն: <<Պատմամոլ>>-ը պատմական խաղ է, որում խաղացողները,
գնելով 15 նահանգներ, մայրաքաղաքներ, կամ նշանավոր քաղաքներ, դրանց վարձակալության
հաշվին գումար են վաստակում: Խաղի սկզբում խաղացողներից յուրաքանչյուրն ընտրում է 4
զիվորիկներից ﬔկը և տեղադրում Մեկնարկ վանդակում: Այնուհետև յուրաքանչյուր խաղացող
գցած զառի նիշերի համապատասխան ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ
տեղաշարժվում է խաղադաշտի եզրային վանդակներով /զառի յուրաքանչյուր նիշը
համապատասխանում է ﬔկ վանդակի/: Օրինակ՝ եթե զառը կանգնել է 5 նիշի վրա, պետք է 5
վանդակ քայլել ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ /ուղղությունը սլաքով նշված է նաև
Մեկնարկ վանդակում/: Եթե խաղացողը հայտնվում է որևէ նահանգում որը ոչ ոքի չի
պատկանում, ապա կարող է բանկից գնել այն՝ վճարելով վանդակի վրա նշված գինը: Եթե
խաղացողը չի ցանկանում գնել այդ պետությունը, նրա փոխարեն այդ պետությունն
աճուրդային պայմաններով կարող են գնել մյուս խաղացողները: Բանկն աճուրդի է հանում այդ
պետությունը նախնական գնով, և այն բաժին է հասնում նրան, ով վճարում է աﬔնաբարձր
գինը: Եթե գնելու ցանկություն է հայտնում ﬕայն ﬔկ խաղացող, ապա նա վճարում է տվյալ
պետության նախնական գինը, քանի որ աճուրդ տեղի չի ունենում: Եթե խաղացողը կանգ է
առնում որևէ պետության վրա, որը պատկանում է ﬔկ այլ խաղացողի, ապա նրա տիրոջը պետք
է վճարի վարձ՝ վանդակում նշված չափով: Պետություններում կարելի է կառուցել ՀՐԱՇԱԼԻՔ:
Այդ դեպքում ﬔծանում է վարձավճարը:
Խաղի պարագաներ: 1 խաղադաշտ, 4 զինվորիկներ, 1 զառ, <<Պատմական հարցաթերթիկ>>-ի
20 քարտեր, <<Արքունի գանձարան>>-ի 20 քարտեր, խաղադրաﬓեր /ոսկիներ/ յուրաքանչյուր
ոսկուց 20 հատ, հրաշալիքի քարտեր:
Նախապատրաստություն: Բացել խաղադաշտը և տեղադրել որևէ հարթ տեղում /օրինակ՝
սեղանի վրա/, վրան դասավորել Պատմական հարցաթերթիկ և Արքունի գանձարան քարտերի
կապուկները /նշված ուղղանկյունների ﬔջ/: Յուրաքանչյուր խաղացող ընտրում է որևէ
զինվորիկ: Բոլոր խաղաքարերը տեղադրել Մեկնարկ վանդակում:
Գանձարան: Խաղացողներից ﬔկն ընտրվում է գանձապահ /գանձապահ կարող է դառնալ նաև
կողﬓակի անձ, ով չի մասնակցում խաղին/: Գանձապահը /եթե նա խաղացող է/ իր խաղին
զուգահեռ իրականացնում է գանձարանի գործունեությունը: Խաղի սկզբում գանձապահը
յուրաքանչյուր խաղացողին /նաև՝ իրեն, եթե խաղացող է/ տալիս է 2000-ական ոսկի՝ տարբեր
արժեթղթերով: Արժեթղթերը կարելի է մանրել գանձարանում կամ մյուս խաղացողների մոտ:
Գանձապահը իր ոսկիներն ու քարտերը պահում է գանձարանից առանձին: Գանձարանը երբեք
չի սնանկանում: Ոսկու պակասության դեպքում գանձարանը կարող է նաև ոսկի տրամադրել
գրությամբ, որում նշված է ոսկու քանակությունը: Բոլոր գավառները և հրաշալիքները
նախապես պատկանում են գանձարանին: Խաղատուփի ﬔջ նախորքո դրված թերթիկնրերի
վրա գանձապահը կարող է գրել թե որ խաղացողը որ նահանգն է գնել: Գանձարանի հետ
կապված գործողություններն իրականացվում են գանձապահի ﬕջոցով:
Խաղի սկիզբը: Խաղացողները հերթով զառ են գցում և քայլում, զառի նիշերին
համապատասխան, կատարելով 1, 2, 3, 4, 5 կամ 6 վանդականոց քայլեր: Առաջինը սկսում է
տարիքով փոքր մասնակիցը, այնուհետև՝ նրանցից ավելի ﬔծ, վերջում՝ աﬔնաﬔծը: Զառի
ընկած նիշերի համապատասխան՝ խաղացողները քայլում են ժամացույցի սլաքի ուղղությամբ,
կատարում է այն, ինչ նշված է այդ վանդակում /գնում է նահանգ, վանդակի տիրոջը վճարում
վարձավճար և այլն/:
Մեկնարկ: Խաղը սկսվում է այս վանդակից: Աﬔն անգամ, անցնելով /կամ կանգնելով/ Մեկնարկ
վանդակով, յուրաքանչյուր խաղացող գանձարանից ստանում է 200 ոսկի: Խաղացողը 200 ոսկի
է ստանում նաև այն ժամանակ երբ Հայոց մայրաքաղաքներ բաժնից տեղափոխվում է Մեկնարկ
վանդակը:
Սեփականությունները և դրանց գնումը: Խաղում սեփականություններ կարող են դառնալ
նահանգների, նշանավոր քաղաքների, հայոց մայրաքաղաքների վարձակալության
վանդակները: Դրանք գնելու դեպքում գանձապահը հատուկ թերթիկի վրա պետք է նշի թե դա
որ խաղացողին է պատկանում:
Հայոց մայրաքաղաքներ: Խաղացողն այս բաժնում կարող է հայտնվել ﬕայն առանձին 2
վանդակների օգնությամբ: Պետք է հաշվի առնել, որ այս բաժինը կտրված է խաղից /կապված է
ընդաﬔնը 1 վանդակով/ և ﬔծ ներդրուﬓեր այստեղ կարող են չարդարացնել: Այս բաժնում
հայտնվող խաղացողը իր խաղաքարը տեղադրում է Սկիզբ վանդակում, որից հետո զառի
ընկած նիշերի քանակով քայլեր է կատարում ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ:
Խաղացողն այս բաժնում կպտտվի այնքան ժամանակ, ﬕնչև հայտնվի ուղևորման վանդակում,
որը տեղափոխում է Մեկնարկ վանդակը՝ խաղացողը գանձարանից ստանում է 200 ոսկի:
Հրաշալիք: Խաղացողները կարող են գանձարանից ՀՐԱՇԱԼԻՔ գնել և տեղադրել իրեենց
նահանգներում: ՀՐԱՇԱԼԻՔԻ արժեքը կրկնակի թանկ է տվյալ նահանգի նախնական գնից:
ՀՐԱՇԱԼԻՔ տեղադրելու դեպքում ﬔծանում է վարձավճարը: Խաղացողը կարող է
ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐ գնել և տեղադրել իր նահանգների վրա ﬕայն սեփական քայլի ընթացքում /
պարտադիր չէ, որ նրա խաղաքարը կանգ առնի իր այն նահանգի վրա, որտեղ պատրաստվում
է ՀՐԱՇԱԼԻՔ տեղադրել/: Յուրաքանչյուր նահանգի, մայրաքաղաքի, քաղաքի վրա կարելի է
տեղադրել ﬕայն ﬔկ ՀՐԱՇԱԼԻՔ:
Սեփականության վաճառք: Խաղացողներից յուրաքանչյուրը, իր քայլի ժամանակ, կարող է իր
սեփականություններից յուրաքանչյուրը վաճառել մյուս խաղացողներին: Վաճառքի գինը
սակարկային է /վաճառողն ու գնորդը կարող են սակարկել և համաձայնության գալ/: Այն
սեփականությունը, որի վրա ՀՐԱՇԱԼԻՔ կա, վաճառվում է առանց դրա: ՀՐԱՇԱԼԻՔԸ
հանձնվում է գանձարանին, իսկ թերթիկից ջնջվում է հին սեփականատիրոջ անունը և գրվում
նորինը: Սեփականությունը կարելի է վաճառել նաև գանձարանին, սակայն գանձարանը
ցանկացած սեփականություն գնում է նախնական գնով, ինչը ձեռնտու չէ: Թեև սեփականության
վաճառքը ցանկալի չէ, սակայն երբ խաղացողը հայտնվում է պարտքերի ﬔջ, ստիպված է նման
եղանակով վճարել պարտքերը:
Վարձավճար: Երբ խաղացողը հայտնվում է որևէ սեփականության վանդակում, որը
պատկանում է ﬔկ այլ խաղացողի, ապա պարտավոր է նույն պահին տիրոջ վարձ վճարել: Եթե
խաղացողը հայտնվել է սեփականության վրա, որը խաղացողներից ոչ ﬔկին չի պատկանում,
ապա ոչ ﬕ վարձ չի վճարում /նախապես բոլոր սեփականությունները պատկանում են բանկին,
սակայն բանկը խաղացողներից վարձավճար չի գանձում:
Պատմական հարցաթերթիկ: Եթե խաղացողը հայտնվում է Պատմական հարցաթերթիկ
վանդակում, ապա պետք է քաշի Պատմական հարցաթերթիկ քարտերի կապուկի վերին ﬔկ
քարտը և պատասխանի հարցին, որից հետո քարտը կրկին շուռ տված պետք է դնել քարտերի
կապուկի աﬔնատակը: Քարտի հարցին պատասխանելուց հետո խաղացողը ﬓում է նույն
վանդակում և հաջորդ քայլը շարունակում է այդ վանդակից: Եթե խաղացողը հարցին ճիշտ է
պատասխանում, վաստակում է 100 ոսկի:
Արքունի գանձարան: Երբ խաղացողը հայտնվում է Արքունի գանձարան վանդակում, պետք է
քաշի խաղաքարտերի կապուկից ﬔկ քարտ: Քարտերի ﬕջոցով դուք կարող եք կամ ոսկի
շահել գանձարանից կամ ոսկի կորցնեք և տաք գանձարանին:
Սնանկացում: Խաղացողը սնանկ է ճանաչվում եթե կորցնում կամ վաճառում է բոլոր
սեփականությունները: Սնանկ ճանաչված խաղացողը դուրս է ﬓում խաղից:
Խաղի ավարտը: Խաղն ավարտվում է, երբ խաղացողները գնում են բոլոր
սեփականությունները: Կատարվում է սեփականությունների և ոսկու հաշվարկ, որի արդյունքում
որոշվում է հաղթողը:
Հաղթանակ: Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ում ունեցվածքի ոսկու արժեքը
աﬔնաﬔծն է: Սեփականություններն հաշվարկվում են իրենց նախնական գներով: Տեղադրված
հրաշալիքների արժեքները չեն հաշվարկվում: Սեփականությունների արժեքին գումարվում է
նաև խաղացողի ունեցած կանխիկ ոսկին: